«Թրամփը դեմ է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար երաշխիքների մաս կազմի»․ Մակրոն
736
Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 09:44
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ցանկացած հնարավոր տարածքային զիջում պետք է ուղղակիորեն կապված լինի անվտանգության երաշխիքների հետ։ Այս մասին հայտնել է Le Monde թերթը։ Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, որ ՆԱՏՕ-ն չպետք է այդ երաշխիքների մաս կազմի, քանի որ դա կարևոր փաստարկ է Ռուսաստանի համար։ «Նա նույնիսկ ասել է բաներ, որոնք շատ կարևոր են ինձ համար. այն փաստը, որ ՆԱՏՕ-ն չպետք է լինի այս անվտանգության երաշխիքների մաս, և մենք գիտենք, որ սա ուժեղ փաստարկ է, հատկապես ռուսական կողմի համար», - ասել է Մակրոնը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և բոլոր դաշնակիցները, ըստ Թրամփի, պետք է ներգրավված լինեն այս երաշխիքներում, ինչը Մակրոնն անվանել է սկզբունքային պարզաբանում։
|

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
