Ռուսաստանը պլանավորում է փորձարկել նոր թևավոր հրթիռ, իսկ ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց
1011
Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ., 22:00
![]() Ռուսաստանը պլանավորում է այս շաբաթ փորձարկել միջուկային մարտագլխիկ կրելու կարողությամբ նոր թևավոր հրթիռ, գրում է Reuters-ը։ Դիտորդները հայտնում են Բարենցի ծովի Նովայա Զեմլյա կղզիախմբի Պանկովոյի փորձարկման վայրում ակտիվության աճի մասին։ Նշվում է, որ արձանագրվել է անձնակազմի և սարքավորումների աճ, ինչպես նաև նավերի և ինքնաթիռների ժամանում, որոնք նախկինում մասնակցել են 9M730 Burevestnik հրթիռի փորձարկմանը։ Իսկ Newsweek-ը հաղորդում է, որ ամերիկյան USS Nimitz ավիակիրը, երկու կառավարվող հրթիռային ականակիրների՝ USS Gridley-ի և USS Lena Satkcliff Higbee-ի հետ միասին, մտել են Պարսից ծոց, և այժմ գտնվում են Բահրեյնում։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
