ՌԴ ԶՈՒ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունները Նիկոլաևի, Օդեսայի և Չեռնիգովի մարզերում
![]() Ռուսաստանի զինված ուժերը Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանձնելուց հետո առաջ կշարժվեն Ուկրաինայի երեք նոր շրջանների տարածքներում։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Սոբոլևը, որի խոսքերը մեջբերում է Daily Storm-ը։ Խորհրդարանականի խոսքով՝ Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում, մարտական գործողություններից բացի, որտեղ ռուսական զորքերն արդեն առաջ են շարժվում, Ռուսաստանը ծրագրեր ունի շարունակել հատուկ ռազմական գործողությունը Նիկոլաևի, Օդեսայի և Չեռնիգովի մարզերի տարածքում։ Նախագահը խնդիր է դրել, ի թիվս այլնի, ստեղծել անվտանգության բուֆերային գոտի։ Եվ դրանք Սումիի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Նիկոլաևի և Օդեսայի մարզերի տարածքներն են։ Հայտնի է, որ Չեռնիգովի մարզի առնվազն երկու գյուղ 2024 թվականին անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Բացի այդ, մի քանի բնակավայրեր, որոնք նախկինում Նիկոլաևի մարզի մաս էին կազմում, հանրաքվեի արդյունքում միացան Խերսոնի մարզին և դարձան Ռուսաստանի մաս: Դրանից հետո Նիկոլաևի մարզում ռուսական զորքերի կողմից ձեռնարկված նոր գործողությունների մասին տեղեկություններ չկան: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
