«Ուկրաինան պատրաստ է քննարկել տարածքների հարցեր, բայց ռուսական օկուպացիայի ճանաչումը քննարկման առարկա չէ». Ֆրիդրիխ Մերց
![]() Ուկրաինան պատրաստ է քննարկել տարածքների հարցը, սակայն օկուպացված տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության իրավական ճանաչման մասին խոսք չկա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այսպիսով, նա համառոտակի ներկայացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը, որին միացել են նաև այլ եվրոպացի առաջնորդներ։ Մերցի խոսքով՝ Թրամփին բացատրել են, որ նախ պետք է հրադադար հաստատվի ռազմաճակատում, և միայն դրանից հետո կողմերը կփորձեն կնքել պատերազմը դադարեցնելու երկարաժամկետ համաձայնագիր։ «Ուկրաինան պատրաստ է քննարկելու տարածքային հարցեր, բայց մեկնարկային կետը պետք է լինի առաջնագիծը։ Եվ ռուսական օկուպացիայի ճանաչումը քննարկման առարկա չէ»,- ասել է Մերցը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
