«Ուկրաինան պատրաստ է զիջել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները». #TheTelegraph
![]() Ուկրաինան կարող է համաձայնել դադարեցնել մարտական գործողությունները և զիջել Ռուսաստանի կողմից արդեն իսկ զբաղեցված տարածքները՝ որպես Եվրոպայի կողմից աջակցվող խաղաղության ծրագրի մի մաս։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Ըստ լրատվամիջոցի՝ Զելենսկին եվրոպացի առաջնորդներին ասել է, որ նրանք պետք է մերժեն Դոնալդ Թրամփի կողմից առաջարկվող ցանկացած կարգավորում, որը կենթադրի Ուկրաինայի կողմից հետագա տարածքների զիջում, իսկ Ռուսաստանին կարող է թույլատրվել պահպանել իր կողմից զբաղեցված որոշ տարածքներ։ Սա կնշանակեր սառեցնել առաջնագիծն այնտեղ, որտեղ այն հիմա գտնվում է, և Ռուսաստանին փաստացի վերահսկողություն տրամադրել Լուգանսկում, Դոնեցկում, Զապորոժիեում, Խերսոնում և Ղրիմում զբաղեցված տարածքների նկատմամբ։ Անդրադառնալով Կիևի ու նրա դաշնակիցների մտավախություններին՝ լրատվամիջոցը նշում է, որ Ուկրաինան և Եվրոպան խիստ մտահոգված են, որ Թրամփը և Պուտինը կարող են բանակցել պատերազմի ավարտի շուրջ՝ շրջանցելով Զելենսկու կարծիքը։ «Ես շատ վախեր և մեծ հույսեր ունեմ»,- երկուշաբթի հայտարարել էր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նա հայտնել է, որ ամերիկացի պաշտոնյաները խոստացել են խորհրդակցել եվրոպացի առաջնորդների հետ՝ Թրամփի և Պուտինի հանդիպումից առաջ։ Եվրոպացի դիվանագետները նշում են, որ Պուտինի պատերազմական ընդհանուր նպատակները չեն փոփոխվել․ նա նպատակ ունի տապալել Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը և այն փոխարինել ռուսամետ ուժերով, գրում է The Telegraph-ը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
