«Պուտինի այցը Միացյալ Նահանգներ հարգանքի նշան է»․ Թրամփ
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Միացյալ Նահանգներ կհամարվի հարգանքի նշան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ։ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ առաջիկա հանդիպման հիմնական նպատակն Ուկրաինայում հակամարտության դադարեցումն է։ Այս հանդիպումը նախնական բնույթ ունի՝ միտված համաձայնագրի կնքման հնարավորությունը գնահատելուն, Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու ուղիները քննարկելուն։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը մտադիր է նախաձեռնել հանդիպում Պուտինի և Զելենսկու միջև։ ՌԴ և ԱՄՆ նախագահների գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 15-ին՝ ԱՄՆ Ալյասկա նահանգում։ Ռուսական կողմը հույս է հայտնում, որ երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա անմիջապես Ռուսաստանում, և այս առաջարկն արդեն իսկ ներկայացվել է ԱՄՆ նախագահի ուշադրությանը։ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպման նախօրեին՝ օգոստոսի 13-ին, Թրամփը կկազմակերպի հեռախոսազրույց Վլադիմիր Զելենսկու հետ, որին կմասնակցեն եվրոպական պետությունների ներկայացուցիչներ, հայտնում է РБК-ն։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
