Իշխանությունը կուտակել է աղբ և թունավոր գազեր, քանի որ «աղբ վերամշակելը շահութաբեր չէ». «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Շաբաթ օրը Երևանն արթնացավ սուր ծխի հոտից․ կրկին այրվում էր Նուբարաշենի աղբավայրը։ Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և միջազգային զեկույցների՝ Երևանի օդի աղտոտվածությունը տարիներ շարունակ գերազանցում է սահմանային թույլատրելի չափորոշիչները։ Սակայն ամեն անգամ աղբավայրի այրվելուց հետո, երբ երկնքում ամպ ու արև չի երևում, պետական կառույցները հուսադրում են, որ ամեն բան այդքան էլ վատ չէ և ներկայացնում են անհավանական թվեր։ Օրինակ՝ Երևանում օգոստոսի առաջին տասնօրյակում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ։ Սա պաշտոնական տեսակետն է, իսկ գիտությունն ու բնապահպաններն այլ բան են պնդում։ Նման խնդիրների հիմնավոր պատճառները սրանք են. ավտոտրանսպորտ (հատկապես հին մեքենաներ), շինարարական փոշի, ջեռուցման համակարգեր՝ մազութով կամ փայտով, քամու պակաս և լեռնաշղթաներով շրջափակված դիրք՝ օդի շրջանառության դժվարություն։ Նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանը պատրաստվում է հաջորդ տարի հյուրընկալել COP17 համաժողովը, որի հիմքը բնապահպանությունն է։ Սակայն ինչ բնապահպանություն, եթե անգամ աղբը չեն կարողանում անվտանգ պահպանել։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
