«ՀՀ-ում հոսելու են միջազգային ներդրումներ». Հայկ Կոնջորյան
![]() «Այն բոլոր փոխադրումները, որ Ադրբեջանը կարող է և կատարելու է ՀՀ-ի ճանապարհներով, նույն բոլոր գործողությունները ՀՀ-ն հնարավորություն է ունենալու կատարել նաև Ադրբեջանի տարածքով երկկողմ, նաև՝ տրանզիտ փոխադրումների համար, ինչը վիթխարի հնարավորություններ է ստեղծելու ՀՀ-ի համար»,- «Հանրային»-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ ընդգծելով, որ բոլոր կոմունիկացիաները բացվելու են ՀՀ- և Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջակնության և փոխադարձության հիմքի վրա: Ըստ Կոնջորյանի՝ այն, որ ՀՀ-ի տարածքում ՀՀ-ն և ԱՄՆ-ն աշխատելու են «Թրամփի ուղու» շրջանակը սահմանելու և այդ պրոեկտը իրագործելու վրա, դա խոսում է, որ այն մի կոմունիկացիոն հաղորդակցության պրոեկտ է լինելու, որը դառնալու է համաշխարհային, տարածաշրջանային հաղորդակցության մեծ մասշտաբների պրոեկտների մի մասը: ««Խաղաղության խաչմերուկ»-ը, ապաշրջափակումը և «Թրամփի ուղի»-ն դառնալու են «Միջին միջանցք»-ի կարևորագույն օղակ, որտեղից ՀՀ-ի համար բացվելու են վիթխարի ֆինանսական, տնտեսական հնարավորություններ: ՀՀ-ում հոսելու են միջազգային ներդրումներ»,- նշել է Կոնջորյանը և մանրամասնել, որ եթե աշխարհի ներդրողները տեսնեն, որ ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղություն են հաստատել, ՀՀ-ի տարածքում գործարկվել է «Թրամփի ուղի» պրոեկտը, նրանք ուզելու են ՀՀ-ում ներդրումներ անել: «Դռներ են բացվելու ՀՀ-ի համար և այդ դռներով միլիարդների հնարավորություններ են հոսելու ՀՀ-ում, որի շահառուն լինելու են ՀՀ քաղաքացիները»,-հավելել է նա: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
