Գազայում լրագրողներ են սպանվել. Գերմանիան բացատրություն է պահանջում Իսրայելից
![]() Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելը պետք է բացատրություն տա Գազայի հատվածում լրագրողների մահվան դեպքերի համար։ Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ լրատվամիջոցների աշխատակիցների սպանությունը «բացարձակապես անընդունելի» է միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն։ «...Սպանությունը կատարած կողմը պետք է հստակ և բացահայտ բացատրի, թե ինչու էր դա անհրաժեշտ,- ընդգծել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:- Հրեական պետության իշխանությունները, շարունակել է նա, պետք է ապահովեն, որ Գազայի հատվածում լրագրողները կարողանան «ազատ և անվտանգ կատարել իրենց աշխատանքը»։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի և Համասի միջև պատերազմի սկսվելուց ի վեր Գազայի հատվածում սպանվել է 200 լրագրող։ Նախարարության խոսնակը նշել է, որ զոհերի այդքան մեծ թիվը «լիովին անընդունելի է»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
