ԵՄ-ն առաջարկում է իր օգնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման համար
614
Երկուշաբթի, 11 օգոստոսի, 2025 թ., 22:08
![]() ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հաղորդվել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության՝ X սոցիալական ցանցի էջում։ Կալասը շնորհավորել է նախարարներին օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ։ «Գերագույն ներկայացուցիչը նաև առաջարկել է ԵՄ աջակցությունը համաձայնագրի իրականացման, կապի ոլորտում ներդրումների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման համար», - ասվում է հրատարակության մեջ։ Աղբյուրը` Եվրոպական արտաքին գործերի ծառայություն |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
