«Ռուսաստանը կարող էր Կիևում լինել «հակամարտության սկսվելուց չորս ժամ» անց, սակայն ռուս գեներալներից մեկը որոշել է անցնել դաշտերով». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող էր Կիևում լինել «հակամարտության սկսվելուց չորս ժամ» անց, սակայն ռուս գեներալներից մեկը որոշել է անցնել դաշտերով։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին խոսել է երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում։ Թրամփը չի նշել այն գեներալի անունը, որը, ենթադրաբար, սխալ է թույլ տվել, բայց ենթադրել է, որ նա արդեն ազատվել է իր պաշտոնից։ «Ճանաչելով Վլադիմիրին, չեմ կարծում, որ այդ գեներալը դեռ մեզ հետ է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի առաջնորդը Ռուսաստանին անվանել է «պատերազմող երկիր»՝ հիշեցնելով, որ ռուսները հաղթել են Հիտլերին և Նապոլեոնին։ Նա հավելել է, որ Պուտինի հետ խոսելուց հետո (եթե գործարքը արժանի լինի), ինքը կզանգահարի Զելենսկուն, իսկ դրանից հետո՝ եվրոպացի առաջնորդներին։ Դրանից հետո կարող է կազմակերպվել նոր հանդիպում։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
