«Ռուսաստանը գրավել է որոշ կարևոր տարածքներ, և մենք կփորձենք մի մասը վերադարձնել». Թրամփ
![]() Օգոստոսի 15-ին նախատեսված՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կլինի ավելի շատ «ներածական» հանդիպում, Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած իր ելույթում ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես կարծում եմ, որ մենք կունենանք կառուցողական քննարկումներ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ հանդիպման առաջին մի քանի րոպեների ընթացքում կհասկանա, թե արդյոք հնարավոր է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքել։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ մտադիր է հասնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտին։ Հակառակ դեպքում նա թույլ է տվել դուրս գալ բանակցային գործընթացից. «Ես պատրաստվում եմ խոսել Վլադիմիր Պուտինի հետ և ասել նրան: Դուք պետք է դադարեցնեք այս պատերազմը, դուք պետք է դադարեցնեք այն»։ Թրամփն ասել է, որ «Ռուսաստանը գրավել է որոշ կարևոր տարածքներ, և մենք կփորձենք այդ տարածքների մի մասը վերադարձնել Ուկրաինային»։ Թրամփը պարզաբանել է, որ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգահարի այն եվրոպացի առաջնորդներին, որոնց հետ «լավ հարաբերություններ» ունի. «Ես կհանդիպեմ Պուտինի հետ, կտեսնեմ, թե ինչ է նա մտքում, և եթե դա արդար համաձայնագիր է, ես դրա մասին կպատմեմ ԵՄ առաջնորդներին և Զելենսկիին։ Նրա նկատմամբ հարգանքից ելնելով՝ նախ կզանգահարեմ նրան, ապա նրանք կզանգահարեն»։ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ լավ հարաբերություններ ունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, բայց միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը չի համաձայնել Ուկրաինայի առաջնորդի դիրքորոշման հետ տարածքային հարցերի վերաբերյալ։ Թրամփը նշել է, որ «Ուկրաինայում անցկացված հարցման համաձայն», ուկրաինացիների 88%-ը կցանկանար կնքել խաղաղության համաձայնագիր։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
