Մեդուզաները կաթվածահար են արել Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի աշխատանքը
![]() Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Գրավլինի ատոմակայանը, որն ամենամեծն է Արևմտյան Եվրոպայում, դադարեցրել է գործունեությունը մեդուզաների զանգվածային ներխուժման պատճառով: EDF օպերատորի տվյալներով՝ օգոստոսի 10-ի երեկոյան Գրավլինի վեց ռեակտորներից չորսում ավտոմատ անջատում է տեղի ունեցել խցանված ֆիլտրերի պատճառով։ Երկու այլ ռեակտորներ նախկինում դադարեցվել էին վերանորոգման աշխատանքների համար, ուստի այժմ ամբողջ ատոմակայանի գործունեությունը կասեցվել է։ EDF-ն ընդգծել է, որ անվտանգության սպառնալիք չկա, և կայանի աշխատակիցներն աշխատում են այն հնարավորինս շուտ գործարկելու ուղղությամբ։ Գրավելինի հզորությունը 5,4 ԳՎտ է. արտադրված էլեկտրաէներգիան բավարար է 5 միլիոն տուն մատակարարելու համար։ Մասնագետները նշել են մեդուզաների թվի ընդհանուր աճ Հյուսիսային ծովի ափին՝ Դյունկերկի և Կալեի միջև, որտեղ գտնվում է ատոմակայանը։ Նրանք սա բացատրում են կլիմայի փոփոխության պատճառով ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ: Ծովային կենսաբանները բացատրում են, որ մեդուզաներն ավելի արագ են բազմանում ավելի տաք ջրերում, ինչը հանգեցնում է նրանց թվաքանակի աճի, այդ թվում՝ Հյուսիսային ծովում: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
