«Իրապես մրցակից քաղաքական միտքը բացակայում է». Բորիս Նավասարդյան
![]() Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, որ Հայաստանում չի ձեւավորվում հեռանկարային ընդդիմություն պայմանավորված է ոչ թե «նախկինները» և «ներկաները» կողմից դաշտի մենաշնորհացմամբ և այլընտրանքային դերակատարների համար մուտքի «արգելափակմամբ», այլ իրապես մրցակից քաղաքական մտքի բացակայությամբ։ Դրա վառ վկայությունն էր նույն թեզերի կրկնությունը մինչև օգոստոսի 8 ու դրանից հետո։ Դուր է գալիս այն, թե ոչ, բայց իրավիճակը կտրուկ փոփոխվել է, ինչը ենթադրում է նաև մարտավարության, ինչպես նաև հասարակությանը ներկայացվող քաղաքական ուղերձների նորացում։ Ասվածը հավասարապես, եթե ոչ առաջին հերթին, վերաբերում է նաև իշխող քաղաքական ուժին, սակայն ՔՊ-ն դեռ որոշ ժամանակ ունի իր առաջնահերթությունները ու վարվելակերպը նոր իրողություններին համապատասխանեցնելու համար»: Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
