«ԱՄՆ-ՌԴ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Ուկրաինան ու ԵՄ-ն»․ Կալլաս
755
Երկուշաբթի, 11 օգոստոսի, 2025 թ., 16:03
![]() ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպում է հրավիրել՝ հետագա քայլերը քննարկելու համար։ «ԱՄՆ-ն հնարավորություն ունի Ռուսաստանին ստիպելու լուրջ բանակցություններ վարել։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է ներառի Ուկրաինան և ԵՄ-ն, քանի որ սա անվտանգության հարց է Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար»,- ասել է Կալլասը։ «Միջազգային իրավունքը հստակ սահմանում է՝ բոլոր ժամանակավորապես օկուպացված տարածքները պատկանում են Ուկրաինային, և բանակցային կարգավորումը չպետք է ճանապարհ հարթի Ուկրաինայի, տրանսատլանտյան դաշինքի կամ Եվրոպայի դեմ հետագա ագրեսիայի համար»,- հավելել է Կալլասը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ նախարարները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
