«Կողմերի հետ շարունակական խորհրդակցություններ են անցկացվում»․ Արաղչի
![]() Միջանցքի հարցն ամբողջությամբ մի կողմ է դրվել, խոսքը տարանցիկ երթուղու մասին է, որը կլինի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ նրա տարածքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով՝ իրանական կողմը բազմաթիվ քննարկումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ «Ինձ կզանգահարի Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Կզանգահարի նաև Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը, իսկ երեքշաբթի նախատեսված է Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան։ Մենք շարունակական խորհրդակցություններ ենք անցկացնում կողմերի հետ»,- ասել է Արաղչին։ Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «Զանգեզուրի և բարձրացված հարցերի վերաբերյալ» իր երկրի դիրքորոշումը միանգամայն պարզ է. Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն և նախկինում հայտարարել է համագործակցելու և երկու երկրների միջև խաղաղության գործընթացը խթանելու հարցում իր պատրաստակամության մասին։ «Իրանի սկզբունքային դիրքորոշումները մինչ այժմ հարգվել են, սակայն ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգիչ է, և Թեհրանը կշարունակի խորհրդակցություններն այս հարցի շուրջ»,- հայտնել է Արաղչին։ |

«Մենք Իրանին կվերադարձնենք քարի դար»․ Թրամփ (տեսանյութ)
810:36
«Հակաքաղաքագիտական մտքերը կրկնում է միջպետական միջազգային հանդիպումների ժամանակ»․ Արա Պողոսյան
5309:54
«Իրանն այլևս սպառնալիք չէ». Թրամփ (տեսանյութ)
8609:49
Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»
5209:30
Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. «Ժողովուրդ»
6909:18
Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»
6609:06
