«Կիևն ստիպված կլինի համաձայնվել տարածքների փոխանակմանը Արևելյան և Արևմտյան Բեռլինների օրինակով». Լինդսի Գրեհեմ
![]() ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանն ստիպված կլինեն համաձայնվել տարածքների փոխանակմանը։ Նրա խոսքով՝ այլ ճանապարհ չկա։ Հաղորդողի կողմից «կարմիր գծերի» և հնարավոր համաձայնագրի մասին հարցին քաղաքական գործիչը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ չի բացառել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել հրաժարվել իր տարածքի մի մասից։ Զելենսկին նախկինում մերժել էր այս առաջարկը։ Գրեհեմն օրինակ է բերել Արևելյան և Արևմտյան Բեռլինները՝ նշելով, որ հակամարտությունը կարող է լուծվել այս կերպ՝ գոնե որոշ ժամանակով։ Նա նաև հիշեցրել է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները գտնվում են հրադադարի վիճակում, և այնտեղ երբեք վերջնական կարգավորում չի եղել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը բացատրել էր, թե ինչպես է Վաշինգթոնը տեսնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագիրը։ Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ-ն ձգտում է կարգավորել հակամարտությունը ներկայիս շփման գծի երկայնքով։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
