«Սա վերջնագրային բնույթի հայտարարություն է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Նախագահ Զելենսկին, որպեսզի ստանա այն ամենը, ինչ իրեն պետք է, պետք է պատրաստ լինի ստորագրել ինչ որ բան՝ պատերազմը դադարեցնելու համար»: Սա ԱՄՆ նախագահ Թրամպի հայտարարությունն է: Իսկ ի՞նչ է պետք Զելենսկուն: Ի՞նչ նկատի ունի Թրամպը: Հակված եմ կարծել, որ խոսքը անձնական անվտանգության մասին է: Ըստ ամենայնի, Թրամպը ակնարկում է, որ, եթե Զելենսկին ուզում է ստանալ անձնական անվտանգության երաշխիքներ՝ իսկ նա թերևս ներկայումս մի վիճակում է, որ ամենից շատ կարող է մտածել միայն այդ մասին, ապա պետք է լինի պատրաստ ստորագրել այն ամենի ներքո, ինչ պայմանավորվել են Թրամպն ու Պուտինը: Ըստ էության, սա նույնիսկ վերջնագրային բնույթի հայտարարություն է: Համենայն դեպս, Թրամպը կարծես թե առաջին անգամ է ուղիղ խոսում այն մասին, որ, Զելենսկին պետք է ստորագրի «ինչ որ բան», եթե «ինչ որ բան» ուզում է ստանալ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
