Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Մտահոգ սպասում եմ օգոստոսի 11-ին»․ Նաիրի Հոխիկյան

200
Կիրակի, 10 օգոստոսի, 2025 թ., 09:36
«Մտահոգ սպասում եմ օգոստոսի 11-ին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ես հասկանում եմ, որ հայերի մեջ հիմա երկու ծայրահեղ կարծիք կա՝
1. Ամերիկյան հռչակագրով մենք հայտնվելու ենք դրախտում, ապրելու ենք չաղ ու բախտավոր, և այլևս ոչ մի պատերազմ չի լինելու, թուրքերը կլինեն մեր ախպերները։ (նիկոլականների կարծիքը)
2. Ամերիկյան հռչակագրով մենք հայտնվելու ենք դժոխքում, Սյունիքը արդեն հանձնվել է Ադրբեջանին, մեզ կոտորելու են, Հայաստանի գոյությանը հաշված տարիներ կամ ամիսներ են մնացել (ընդդիմադիրների մեծ մասի կարծիքը):
Ես նաև հասկանում եմ, որ այս երկու ծայրահեղ կարծիքներից տարբերվող յուրաքանչյուր միտք հանդիպելու է թշնամական դիմադրության։
Իրականությունը, իմ կարծիքով, երկու ծայրահեղ կարծիքների մեջտեղում է, և ամերիկյան հռչակագիրը ոչ դրախտ է բերելու, ոչ դժոխք։ Դա մի հերթական թուղթ է, որը պետք է Նիկոլին առաջիկա ընտրություններում, պետք է Ալիևին՝ չընտրված Նիկոլից հետո Հայաստանի նոր իշխանությունների դիմաց դնելու համար, պետք է նաև Թրամփին՝ օգոստոսի 15-ին Պուտինի սեղանին դնելու և առևտուր անելու համար։
Ես ավելի մտահոգ սպասում եմ օգոստոսի 11-ին, երբ կհրապարակվի հայ-ադրբեջանական այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեքստը։ Դա ավելի վտանգավոր է, քան ամերիկյան ոչ մի իրավական պարտավորություն չունեցող հռչակագիրը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան