Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը

222
Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ., 22:48
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված համատեղ հռչակագրի ստորագրումը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ ստորագրված համապարփակ հռչակագիրը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան։ Գլխավոր քարտուղարը ողջունում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանձնառությունը շարունակական երկխոսությանը և վստահության ամրապնդմանը, և ճանաչում է նախագահ Թրամփի ջանքերը՝ այս հարցում առաջընթացը խթանելու համար։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի ամուր աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու բոլոր ջանքերին», – նշվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։