«Չլսված զիջումները որպես հաղթանակ ներկայացնելը ՔՊ ոճի մեջ է»․ Վազգեն Սաղաթելյան
![]() «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չլսված զիջումները ոչինչի դիմաց (նույնիսկ տարրական՝ մեր սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի հեռացման հարցի բացակայությունը) հաղթանակ ներկայացնելն իհարկե լրիվ քպ ոճի մեջ է, սովոր ենք, բայց ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Այսօրվանից փաստացի մեկնարկում է Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզչական փուլը: Ալիևը հստակ նշել է, որ դա պարտադիր պայման է «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար, ավելին, նշել է, որ եթե Հայաստանը դա չանի, ապա դա վիրավորական կլինի առաջին հերթին ԱՄՆ-ի հանդեպ: Իհարկե թե՛ ԱՄՆ-ն ու թե՛ առավել ևս Ադրբեջանը գիտեն, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը չի վստահում Նիկոլին, ուստի իրենք իրենց կողմից պիտի հիմա անեն ամեն բան, որպեսզի օգնեն Նիկոլին իր խայտառակ ցածր վարկանիշով հանդերձ չեղարկել անկախության հռչակագիրը: Հենց այդ նպատակով է, որ Թրամփը խոստանում է տնտեսական աննախադեպ աջակցություն, իսկ Ալիևը հայտարարում է, որ հորս արև խաղաղություն է լինելու: Իրականությունն այն է, որ Թրամփը բացարձակ գլուխ չի հանում էս կոնֆլիկտից (ոչ էլ հավես ունի), ուղղակի փորձում ա արագ խաղաղության աղավնու դեր ստանձնել (հնարավոր Նոբելյանով), դուրս շպրտել ռուսին ռեգիոնից, ստանալ ելք Իրանի սահմանին... Դե իսկ Ալիևը ստանում է էս փուլի համար մաքսիմալ բենեֆիտներ իր և իր երկրի համար, թողնելով հնարավորություն ապագայում պահանջել ավելին ու ավելին: Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |

«Առաջարկվել է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում»․ Բայրամով
8815:09
«Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին». Արաղչի
9715:07
«Զելենսկին այսօր կստանա ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն»․ Ումերով
16213:48
«Այո՛, դա գաղափար է, որը հնարավոր է իրացնել». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
10213:12
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Ալիևի հետ
14513:06
«Զելենսկին պատրաստ չէ ստորագրել հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ ծրագիրը». Թրամփ (տեսանյութ)
18910:59
