«Թուրքիան լիակատար մտնում է Հարավային Կովկաս»․ Մհեր Աբրահամյան
![]() Թուրքագետ Մհեր Աբրահամյանի թելեգրամյան գրառումը․ « Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է․ «Ուրախությամբ նշում ենք, որ առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, և այդ համատեքստում այսօր՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում արձանագրված կամքը։ Միջազգային հակամարտություններն ու ճգնաժամերը գնալով սրվելու պայմաններում այս քայլը տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր զարգացում է։ Գնահատում ենք ԱՄՆ կառավարության մասնակցությունը գործընթացին։ Հարավային Կովկասի խաղաղության և բարեկեցության հասնելու ուղղությամբ պատմական հնարավորություն է բացվել։ Որպես Թուրքիա՝ կշարունակենք նպաստել այս հնարավորության իրականացման համար տարվող աշխատանքներին և կաջակցենք մեր եղբայրական Ադրբեջանի ինքնազոհաբար իրականացվող ջանքերին»։ Սա երեկ Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունն է, որտեղ հատկանշական է վերջին նախադասությունը: Թուրքիան լիակատար մտնում է Հարավային Կովկաս, այն ինչ ուզում էր անել 1920թ և կիսատ մնաց, իսկ հիմա դառնում է շոշափելի իրականություն: Հայաստանը դառանալու է մենամատրի գորգ, իսկ մինչ այդ, տեղի է ունենալու Հայաստանի տնտեսական ոչնչացման քաղաքականությունը, երբ մեր տնտեսությունը կախվածության մեջ է լինելու Ադրբեջանի ու Թուրքիայի կամքից, ինչ նրանց հնարավորություն է տալու լիարժեք քայելրով հասնել նրան, որ Հայաստանը ֆիզիկապես և քաղաքականապես դուրս մղել իրականությունից»: Աղբյուրը` Մհեր Աբրահամյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
