Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի»․ Հրանտ Բագրատյան

120
Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ., 14:06
«Նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․ «Փաշինյանը երեկ թղթեր է ստորագրել Վաշինգթոնում։ Մի կողմից, նա ՀՀ ինքնիշխան տարածքները վարձակալության է տվել, մյուս կողմից լուծարել Մինսկի խումբը, վերջնականապես թաղելով Արցախի հարցը։ Երեկ, 2025-ի օգոստոսի 8-ը, մեր պատմության ամենադառը օրերից էր, ինչպես 1915-ի ապրիլի 24-ը, 2020-ի նոյեմբերի 9-ը, 2023-ի սեպտեմբերի 19-ը։ Հերթական դավադիր քայլերն արվեցին. բայց միևնույնն է խաղաղության պայմանագիր Ալիևը չստորագրեց։ Խեթ-խեթ նայում էր Փաշինյանին և մտքում երևի կրկնում էր. արա իմ հայրը սրա՞նց է պարտվել։ Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի»։

Աղբյուրը`   Հրանտ Բագրատյան