Նարեկ Կարապետյանը ՀԾԿՀ-ի և Մեսրոպ Մեսրոպյանի դեմ հայց է ներկայացրել
![]() «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետեր և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը երեկ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և վերջինիս նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ ՏԿԵՆ-ը հաղորդման մեջ նշել էր, որ ՀԷՑ-ում ավելանում են համակարգային վթարները, օդային բազմաթիվ գծեր ֆիզիկապես մաշված են և ժամանակին չեն վերակառուցվել, չեն ապահովվում էլեկտրաէներգիայի համապատասխան լարման ցուցանիշները և այլն, ինչը բերում է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների։ Մատուցված ծառայությունների որակը վատ է, իսկ ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը հավաստի չէ։ Դրանից սպառողների շրաջանում առաջանում էր դժգոհություն, քանի որ խախտվում են նրանց իրավունքները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը 2025թ. հուլիսի 18-ին Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշում է կայացրել։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքի պահանջների, այնպես էլ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով։ Նույն որոշմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը Վերահսկողական ծառայության արդեն նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ։ Գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին և դեռ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Առաջարկվել է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում»․ Բայրամով
8815:09
«Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին». Արաղչի
9715:07
«Զելենսկին այսօր կստանա ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն»․ Ումերով
16213:48
«Այո՛, դա գաղափար է, որը հնարավոր է իրացնել». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
10213:12
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Ալիևի հետ
14513:06
«Զելենսկին պատրաստ չէ ստորագրել հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ ծրագիրը». Թրամփ (տեսանյութ)
18910:59
