«Ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը նոր արհավիրքներ են բերելու»․ «ՀայաՔվե»
![]() «ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Վաշինգտոնում ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը Հայաստանին նոր արհավիրքներ են բերելու։ •Փաշինյան-Ալիև նախաստորագրված հուշագիրը (պայմանագիրը) խաղաղության հարցում Ադրբեջանի համար պարտավորեցնող որևէ ուժ չունեցող փաստաթուղթ է, որը Փաշինյանին անհրաժեշտ է՝ խաղաղության պատրանքով առավել դյուրահավատ ընտրողներին մոլորեցնելու և առաջիկա ընտրություններում նրանց վստահության քվեն խաբեությամբ կորզելու համար։ Այս անարժեք թղթի կտորի դիմաց Փաշինյանը գնացել է հրեշավոր գործարքի՝ Մեղրիի հարևանությամբ գտնվող հայկական տարածքները տրամադրելով դեպի Նախիջան և հակառակ ուղղությամբ ադրբեջանցիների և թուրքերի անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար։ Հատկանշական է, որ տարանցման համանման ռեժիմ Ադրբեջանը Հայաստանին որևէ տեղ չի տրամադրում՝ սա բացարձակ միակողմանի զիջում է Հայաստանի կողմից, և ոչ այլ ինչ է, քան միջանցքի տրամադրում ագրեսոր Ադրբեջանին։ Ի հավելումն, այս խայտառակ գործարքով՝ Հայաստանի իշխող վարչախմբի՝ Վաշինգտոնում ստանձնած պարտավորությունների կատարումը Հայաստանի համար աղետալի հետևանքներ է ունենալու։ Գիտակցելով, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այս խայտառակ գործարքին՝ Փաշինյանը, ԱՄՆ-ում ստանձնած իր պարտավորությունները կատարելու նպատակով, այժմ փորձելու է ամրապնդել իր բռնապետական կառավարումը և ճնշել երկրում ավելացող դիմադրության օջախները։ Մենք հորդորում ենք Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ առանց հապաղման սկսել վարչապետի անվստահության գործընթացը և դրանով ձախողել այս խայտառակ գործարքը, ինչպես նաև կանխել դրա իրականացմանն ուղղված բռնաճնշումների նոր ալիքը երկրի ներսում։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ»։ Աղբյուրը` ՀայաՔվե |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
