ՄԱԿ-ը պատրաստ է հյուրընկալել Թրամփ-Պուտին գագաթնաժողովը
536
Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ., 21:48
![]() ՄԱԿ-ը պատրաստ է Նյու Յորքում գտնվող իր կենտրոնակայանը տրամադրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման համար, սակայն նման խնդրանք դեռևս չի ստացվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Սթեֆանի Թրեմբլեյը։ Նա նշել է, որ գագաթնաժողովը ՄԱԿ-ի կենտրոնակայանում անցկացնելու հարցը չի քննարկվել : Միևնույն ժամանակ, Թրեմբլեյը ընդգծել է, որ ՄԱԿ-ի դռները «միշտ բաց են» երկխոսության համար։ «Մենք միշտ խրախուսում ենք երկխոսությունը և հույս ունենք, որ, ի վերջո, առաջընթաց կարձանագրվի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության», - հավելել է Թրեմբլեյը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
