«Սա Հայաստանի վերջն է, մենք դառնալու ենք Թուրքիայի անկլավ»․ Արթուր Խաչիկյան
![]() «Հայտնի է, որ ԱՄՆ-ում ստորագրվելու է երեք փաստաթուղթ, ամենակարևորը վերաբերում է Սյունիքի ճանապարհին, որով բացառիկ իրավունք է տրվելու ԱՄՆ-ին՝ այդ ճանապարհի վերհսկողությունն իրականացնելու համար։ Սա ապաշրջափակո՞ւմ է, թե՞ նշանակում է, որ ՀՀ-ի կողմից զիջում է կատարվում»,- «Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը նշեց․ «Իսկ ԱՄՆ-ն երաշխավորո՞ւմ է ՀՀ ինքնիշխանությունը, երաշխավորո՞ւմ է, որ ստորագրում են ՀՀ տարածքի անձեռնմխելիության մասին, անվտանգության երաշխիքներ տալի՞ս են։ Եթե ԱՄՆ-ն ասի, որ երաշխավորում է ՀՀ տարածքների անվտանգությունը, պատաստ է պաշտպանել ՀՀ-ին, գոնե անել մի տոկոսը այն ամենի, ինչ արեցին Ուկրաինայի կամ Իսրայելի համար, կարելի էր այդ մասին խոսել, բայց այդպիսի բան չկա։ Միջանցքը, որ բացվելու է 99 տարով, դա նշանակում է ընդմիշտ։ Եթե միջանցքի վերահսկողության պայմանագիրը կնքվեր ԱՄՆ ընկերության և ՀՀ-ի միջև, դա այդքան էլ սարսափելի չէր լինի, բայց սա եռակողմ է լինելու, այս ընկերությունը ենթարկվելու է նաև Ադրբեջանին։ Այսինքն՝ մենք կորցրեցինք սա։ 99 տարին նշանակում է ընդմիշտ։ Մենք Մեղրին կտեսնենք, երբ որ Վանը, Մուշը, Էրզրումն ու Ստեփանակերտը կտեսնենք։ Եվ դա նշանակում է, որ շատ շուտով դա ընկնելու է թուրքերի ձեռքը․․․ Այս իշխանությունն ամեն ինչ զիջելու է․ մի բան կա՞, որ Ալիևն ասել է զիջեք, ու չեն զիջել, ո՛չ։ Սա նշանակում է Սյունիքի կորուստ, սա նշանակում է Թուրքիայի և Ադրբեջանի ձուլում․․․ Ինչպես Ստեփանակերտն էին շրջափակել, նույն վիճակում Երևանն է լինելու։ Եվ նշանակում է, որ այլևս սահման չենք ունենալու Իրանի հետ, որևէ ռազմական օգնություն չենք ստանալու Իրանից, ոչ էլ ՌԴ-ից․․․ Սա Հայաստանի վերջն է, մենք դառնալու ենք Թուրքիայի անկլավ․ Ալիևն ու Էրդողանն են որոշելու՝ երբ ենք ուտելիք ստանալու, երբ ենք գազ ստանալու, շուտով ատոմակայանն էլ կփակեն, հաջորդը Հայաստանից ռուսական զորքերը դուրս կբերվեն, և մենք կմնանք անզեն՝ թուրքերի դիմաց»,- ընդգծել է Խաչիկյանը։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
