Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

«Դատախազը հայտնել է, որ չի ներկայանալու Աղվան Արշակյանի կալանքի հարցով նիստին»․ Ռուբեն Մելիքյան

156
Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ., 18:18
«Դատախազը հայտնել է, որ չի ներկայանալու Աղվան Արշակյանի կալանքի հարցով նիստին»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ցավոք, մեր մտավախությունն անտեղի չէր։ Դատարանին ուղղված գրությամբ դատախազը հայտնել է, որ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի կալանքի իրավաչափության հարցով հրատապ նշանակված դատական նիստին»։

Նշենք, որ այսօր ժամը 17:30-ին Շենգավիթի դատարանում քննարկվելու էր Աղվան Արշակյանի կալանքի հետագա իրավաչափության հարցը»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան