«Փող-կոմպրոմատ, ինչ կա՝ խոդի տվեք, պետք ա՝ սաղ արմյաշկեքը պայքարեն միջանցքի դեմ»․ խոսակցություն ФСБ-ում»․ Դանիել Իոաննիսյան
224
Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ., 19:18
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խոսակցություն ФСБ-ում. -Շեֆ, ազիկներն ու արմյաշկեքը ամերիկացիքի հետ պայմանավորվել են, ճանապարհները բացում են ու էտ ճանապարհները մենք չենք հսկելու... Դե էն արմյաշկեքը վաղուց էին մեզանից յան տվել, հիմա էլ ազիկները: Չերեզ ամերիկացիք իտոգի են եկել: -Հրահանգեք մեզ ենթակա բոլոր արմյաշկեքին, թող ամեն ձև պայքարեն միջանցքի դեմ: -Շեֆ, բայց էսքան ժամանակ բոլորը էտ միջանցքին կողմ են արտահայտվել, հիմա մի տեսակ տարօրինակ չի՞ լինի: -Ոչինչ, բոլորը, բոլոր-բոլորը ակտիվ սկսեն միջամցքի դեմ պայքարել: Հենց էսօրվանից: -Շեֆ, բայց տենց պալիտ չե՞ն լինի... Էտքանով միանգամից 180 աստիճանով կարծիքը փոխ... -Դա, արդեն, էական չի... Ջհայնամը, թե պալիտ չեն լինի: Փող-կոմպրոմատ, ինչ կա՝ խոդի տվեք, պետք ա, որ մեր սաղ արմյաշկեքը պայքարեն միջանցքի դեմ: -Լսում եմ: Շեֆ, բայց մի խնդիր էլ կա. ոնց որ միջանցք չի, Հայաստանի իրավազորությունն ա գործելու էտ տարածքում, ամերիկացիք էլ, պարզապես, ներդրում են անելու էտ ճանապարհների ու կոմունիկացիաների կառուցման մեջ ու շահագործումից փող ստանան: -Կապ չունի, ամեն ինչ միջանցք անվանեք: Ո՞վ ա տարբերում միջանցք տալը ճանապարհներ բացելուց: Թող սաղովի ասեն, որ սա միջանցք տալ ա, թող ասեն, որ դա Հայաստանին ձեռ չի տալիս ու Հայաստանը ծախեցին Ամերիկային: -Կանենք, շեֆ, բայց էտ բոլորը սրանից մի կես տարի առաջ կանխատեսում էին, որ Թրամփը Հարավային կովկասը մեզ ա թողելու... -Ի՞նչ ես խորացել, ո՞վ ա հիմա էտ հիշում: Կարևորը՝ ամեն ձև տպավորություն ստեղծել, որ էս ամենը հենց միջանցք տալ ա: -Լսում եմ: -Հա, ու մեկ էլ զանգիր Հայաստանում մեզանից փող ստացող որևէ կայքի, թող գրեն, թե իբր Սյունիքում հեսա մի 1000 ամերիկացի զինվորական ա տեղակայվելու: -Բայց տենց բան կա՞: -Չէ, բայց եթե պարսիկները դրան հավատան, իրենք էլ կպայքարեն էս ամենի դեմ: -Լսում եմ, ունենք տենց ԶԼՄ-ներ Հայաստանում: -Արագ աշխատեք, պետք ա էս ամեն կերպ պրավալ տալ: Էսքան տարի տանջվեցինք, որ Հայաստանից էտ տարածքը վերցնենք ու միջանցք սարքենք, սաղ ջուրն ա ընկնում»: