Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

«Ցանկացած պայմանավորվածություն կամ ստորագրված փաստաթուղթ կլինի թերի, եթե դրանցում չկան երաշխիքներ»․ Խաչատուր Քոքոբելյան

159
Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ., 18:00
«Ցանկացած պայմանավորվածություն կամ ստորագրված փաստաթուղթ կլինի թերի, եթե դրանցում չկան երաշխիքներ»․ Խաչատուր Քոքոբելյան

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անշուշտ կարևորելով այսօր ԱՄՆ-ում սպասվելիք հանդիպումների շարքը և նախատեսվող փաստաթղթերի ստորագրումը՝ պետք է արձանագրել, որ ցանկացած պայմանավորվածություն կամ ստորագրված որևէ փաստաթուղթ կլինի թերի, եթե դրանցում չկան հստակ երաշխիքներ հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Հաղորդակցությունների ապաշրջափակում միմիայն փոխադարձության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության 2021 թվականից ի վեր խախտված տարածքային ամբողջականության վերականգնում
3. Արցախցիների հիմնարար իրավունքների վերականգնում
4. Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և անօրինական պահվող անձանց անհապաղ վերադարձ:
Այլապես ներկայիս միջազգային ագրեսիվ գործընթացների հարթակում Հայաստանը կնմանվի թիավարությունը կորցրած նավի»: