«Միջանցքը կներառի նավթի, գազի գծեր, երկաթուղի և մարդկանց տեղաշարժ»․ The Guardian
![]() Ինչպես հայտնել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր Սպիտակ տանը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կկնքնվի խաղաղության համձայնագիր և որ տարբեր միջազգային հակամարտություններում իր միջնորդական ջանքերը արժանի են Նոբելյան խաղաղության մրցանակի։ Նրա խոսքով Վաշինգթոնը կստորագրի նաև երկկողմ համաձայնագրեր «երկու երկրների հետ՝ համատեղ տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար», որոնք կարող են բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը։ «Այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ, որը երկրի մնացած մասից բաժանված է Հայաստանի տարածքի 32 կմ (20 մղոն) հատվածով։ Տարանցիկ միջանցքը, ինչպես սպասվում է, ի վերջո կներառի երկաթուղի, նավթի և գազի գծեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք հնարավորություն կտան ապահովել ապրանքների և, ի վերջո, մարդկանց տեղաշարժը։ Համաձայնագիրը չի նախատեսում ԱՄՆ-ի կողմից տարանցիկ միջանցքի կառուցման համար վճարում, այլ մասնավոր կորպորացիաների կողմից դրա զարգացման համար վճարում։ Գործարքը կնքվել է Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթքոֆի կողմից այս տարվա սկզբին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու կատարած այցից և կողմերի միջև շարունակական բանակցություններից հետո։ Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե չորս տասնամյակ պայքարում էին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողության համար։ Խորհրդային ժամանակաշրջանում հիմնականում հայերով բնակեցված տարածաշրջանն ուներ ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Քրիստոնյա հայերի և հիմնականում մուսուլման ադրբեջանցիների միջև երկարատև լարվածությունը սրվեց Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ»,- գրել է պարբերականը։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
