Սոչիում առնվազն 10 մարդ է մահացել չաչա խմելուց հետո
![]() Սոչիում առնվազն 10 մարդ է մահացել տնական ալկոհոլային խմիչք, ենթադրաբար՝ չաչա խմելուց հետո։ MASH-ը նշում է, որ զոհերի թիվը կարող է հասնել 12-ի։ Ադլերի շրջանային դատարանը Սոչիի 2 բնակիչների՝ 71-ամյա և 30-ամյա կանանց, 2 ամսով կալանավորել է։ Նրանք մեղադրվում են անվտանգության պահանջները չբավարարող ծառայություններ մատուցելու համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Մեղադրյալներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Շոտի խոսքով՝ նրանք տատ և թոռ են, որոնք Կազաչիի շուկայում վաճառել են տնական ալկոհոլային խմիչք՝ չաչա, մութի ջուր և տնական գինի։ Հետաքննությունը պնդում է, որ կանայք գիտեին իրենց արտադրանքի պոտենցիալ վտանգի մասին։ Նիստի ժամանակ գործով 30-ամյա մեղադրյալը նշել է, որ ինքը և իր տատիկը «հասկանում են ողբերգության ամբողջ մասշտաբները», բայց պնդել է, որ թունավորումը միտումնավոր չի եղել, հաղորդում է «Շոտ»-ը։ Ինչպես հաղորդում է «Բազան», զոհվածների թվում են մեկ ընտանիքի երեք անդամներ: Ադլերի բնակչի խոսքով՝ իր մայրը, տատիկը և եղբայրը մահացել են շուկայում գնված չաչա խմելուց հետո։ Մեկ այլ ազգական նույնպես թունավորվել է, բայց ողջ է մնացել։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
