Նեթանյահուն հավաստիացրել է, որ չի մտադրվում կառավարել Գազայի հատվածը
991
Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ., 19:48
![]() Իսրայելը չի մտադրվում կառավարել Գազայի հատվածը և ցանկանում է տարածքի վերահսկողությունը հանձնել արաբական ուժերին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք չենք ցանկանում կառավարել այն [Գազայի հատվածը]։ Մենք ցանկանում ենք այն հանձնել արաբական ուժերին, որոնք կկառավարեն այն պատշաճ կերպով՝ առանց մեզ սպառնալու և Գազայի ժողովրդի համար լավ կյանք ապահովելու», - ասել է Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում։ Կառավարության ղեկավարը շեշտել է, որ Իսրայելը չի ցանկանում պահել Գազայի հատվածը, բայց մտադիր է ապահովել «անվտանգության պարագիծ»։ Նեթանյահուն հավելել է, որ նման պլանի իրականացումը «անհնար է ՀԱՄԱՍ-ի օրոք»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
