«Սա կարող է լավ առիթ լինել Ալիևի քաղաքական ախորժակը զսպելու համար»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի դիտարկում Վաշինգտոնում կայանալիք առաջիկա հանդիպման մասին։ Նախ ասեմ, որ ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական քարոզչական մամուլը շատ ավելի ակտիվ մեկնաբանություններ է տարածում այս թեմայով։ Հիմնական թեզն այն է, թե իբր այս հանդիպումը փաստում է, որ հայկական կողմն ընդունել է Սյունիքով ճանապարհի վարձակալության առաջարկը։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ կարծում, որ դա առհասարակ հնարավոր է և անգամ, եթե Փաշինյանը իրապես ուզենար այդ առաջարկն ընդուներ նա դա կարող էր անել։ Բայց սա էլ մի կողմ, ադրբեջանական հանրային քննարկումներից ելնելով, նրանք չեն դիտարկում որևէ պայմանագրի ստորագրում, բացառությամբ մեկ-երկու նմանատիպ կարծիքի։ Ալիևը շատ ուղիղ է ասել, որ չի գնալու ստորագրման, իրեն պետք է գործընթացի շարունակականություն, քանի որ հենց գործընթացն է ապահովում նրա համար նոր խաղաքարտերի ձեռքբերումը։ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ից եկող հնարավոր ճնշումներին, ապա Ալիևը դրանց դիմակայելու լավ փորձ ունի։ Նա հասկացել է՝ քանի դեռ որևէ կողմ գործնական քայլ չի անում իր դեմ, մնացյալը՝ զուտ անհարմար զրույցներ են, կանցնեն, կգնան։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
