«Ալիևի դիվանագիտական թիմը լուրջ աշխատանք է տանում»․ Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս Վաշինգթոնում հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության պայմանագրի նախաստորագրման կամ մտադրությունների հռչակագրի ստորագրմանն ընդառաջ ամերիկացիների ու ադրբեջանցիների միջև ընթացող քննարկումներից, որ վերաբերում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին: Ի՞նչ է ասում Բաքուն, որ ամերիկացիները առնվազն այս փուլում հիմնավոր մտահոգություն են համարում՝ անհրաժեշտ գտնելով հաշվի առնել և չեզոքացնել դրանք: Ալիևի վարչակազմը կատեգորիկ դեմ է հանդես գալիս Հայաստանի կողմից անձնագրային և մաքսային վերահսկողությանը ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակներով՝ պնդելով, որ այդ հնարավորություն է տալիս Հայաստանի նկատմամբ դեռևս չհաղթահարված անվստահության ու թշնամանքի պայմաններում, առավել ևս ռուսական ազդեցությունից էական կախման մեջ գտնվող հայկական պետությանը հետախուզական դեֆիցիտային տեղեկատվություն հավաքել իր քաղաքացիների և իրավաբանական ռեզիդենտների նկատմամբ: Ադրբեջանական սոցմեդիա հարթակներում տեղեկատվության արտահոսքերից կարելի է ենթադրել, թե ամենրիկացիները համաձայնել են, որ նման զանգվածային անհատական տվյալների հավաքագրումը և մշակումը հետախուզական վերլուծության գործիքների կիրառումով իսկապես ռազմավարական սպառնալիքներ կարող է ստեղծել Ադրբեջանի համար: Հատկանշական է, որ Հայաստանին նման իրավունքի տրամադրման հրաժարումը Բաքուն անհրաժեշտ է համարում Իրանի հետ գործող ռեժիմի վերանայման բանակցությունների համար, քանի որ Իսլամական հանրապետության կողմից ներկայում հավաքագրվող տեղեկատվությունը իր տարածքը հատող ադրբեջանական քաղաքացիների մասին լուրջ խնդիրներ է ստեղծել և ստեղծում Ադրբեջանի ներսում: Ավելին, Իրանին տրված այդ հնարավորությունը սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանի համար, այլև բոլոր մյուս պետությունների, որտեղ Իսլամական հանրապետությունը հետախուզական խնդիրներ է հետապնդում: Բաքուն ամերիկացիներին տեղեկացրել է, որ Հայաստանի հետ նշված պամաններով տրանսպորտային կապի սահմանման դեպքում Իրանին առաջարկելու է վերանայել ներկա ռեժիմը կամ ուղղակի հրաժարվելու է Արաքսի միջանցքից օգտվել, որովհետև Իսլամական հանրապետությունը ադրբեջանական քաղաքացիների վերաբերյալ իրեն հասանելի տեղեկատվությունը օգտագործել է Ադրբեջանում իր ազդեցության ամրապնդման նպատակով: Կարևոր շեշտադրում է արվել Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից վերջերս ստորագրված հրամանագրի, որով հանձնարարական է ձևակերպված կազմել Ռուսաստանի սահմանը հատող օտարերկրյա քաղաքացիների թվային պրոֆիլը, ըստ որում, ադրբեջանցիները պնդում են, որ չկա որևէ երաշխիք, առավել ևս շատ մեծ է հավանականությունը, որ Զանգեզուրի միջանցքի հսկողության ռեժիմի միջոցով Ադրբեջանի ֆիզիկական և իրավաբանական ռեզիդենտների մասին հետախուզական տվյալները հայտնվելու են ռուսների ձեռքում: Թերևս ռուսների ցանկությունը Անվտանգության դաշնային ծառայության միջոցով վերահսկել Զանգեզուրի ճանապարհը՝ նախատեսված Նոյեմբերի 9-ի փաստաթղթով, նաև այդ նպատակն է հետապնդել նրանց պնդմամբ: Այստեղ թերևս հետաքրքրական է այն, որ ադրբեջանցիները, ըստ էության, բաց տեքստով ամերիկացիներին հասկացրել են, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի իրականացումն իրենք են խոչընդոտել: Եվս մեկ կարևոր շեշտադրում: Պաշտոնական Բաքուն, հղում անելով պատմությանը, ամերիկյան կողմին ասել է, որ Սյունիքը Հայաստանի կազմում է հայտնվել բոլշևիկների պարտադրանքով, քանի որ մինչ այդ դե-յուրե հանձնված էր Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կառավարմանը: Պարզ ասած, Բաքուն հավաստանշել է որպես առավելագույն զիջում Զանգեզուրի նկատմամբ տարածքային պահանջից հրաժարումը իր պայմաններով դեպի Նախիջևան այդ տարածքով տարանցման իրավունքի դիմաց: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
