«Այն երկրները, որոնք քննադատում են մեզ, շարունակում են առևտուր անել Ռուսաստանի հետ». Հնդկաստանի ԱԳՆ
![]() Հնդկաստանը քննադատել է Միացյալ Նահանգներին և Եվրոմիությանը Ռուսաստանի հետ առևտուր անելու համար, այնինչ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որ Նյու Դելին դադարեցնի ռուսական նավթի գնումները: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության համապատասխան հայտարարությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում։ Նախարարությունը հայտարարել է, որ Հնդկաստանը սկսել է ռուսական էներգետիկ ռեսուրսներ գնել, քանի որ ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո ավանդական մատակարարները իրենց նավթը վերահասցեագրել են Եվրոպա: Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ այդ ժամանակահատվածում Միացյալ Նահանգներն «ակտիվորեն խրախուսել է» Հնդկաստանին՝ նավթ գնել Ռուսաստանից՝ «համաշխարհային շուկաների կայունությունն ամրապնդելու համար»։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգների և Եվրոմիության միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն գերազանցում է ռուս-հնդկական առևտրի ծավալը: «Հատկանշական է, որ հենց այն երկրները, որոնք քննադատում են Հնդկաստանին, շարունակում են առևտուր անել Ռուսաստանի հետ: Հակառակ մեր պարագային, նրանց առևտուրը չի թելադրվում կենսական ազգային կարիքներով»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը: |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
