«Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է առաջիկա ընտրություններին»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառում․ «ԱՆԻՖ-ի կողմից պետբյուջեի 25 միլիարդ դրամ՝ 63 միլիոն դոլար մսխումը, Սնուփ Դոգին պետբյուջեից 6 միլիոն դոլար վճարելը, ավելի ճիշտ՝ չվճարելը, այդ գումարը «կրայիտ անելը», ՀԷՑ-ի ղեկավարությունը ՔՊ-ացնելը, Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից համայնքապետարաններից կարիքավոր բնակիչներին դրամական աջակցությունը տրամադրելը արգելելը, այդ աջակցությունը մարզպետարանների միջոցով իրականացնելը, համայնքապետարանների ղեկավարությունը տարբեր ձևերով «յուրային դարձնելը»՝ ընդհուպ ընդդիմադիր համայնքապետերի դեմ քրեական գործեր հարուցելը, նույն շղթայի օղակներն են՝ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որոնք իր և իր իշխանության համար կենաց-մահու հարց են։ Իսկ այդ ժամանակ իրենց ընդդիմություն համարողները հարցազրույցներ են տալիս, քաղաքական իրավիճակի վերլուծություններ անում, փորձելով հանրության ուշադրությունից դուրս չմնալ։ Թագավորը մերկ է, քաղաքական դաշտը մերկ է, երկիրն էլ մերկ է ու անպաշտպան»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
