«Մոսկվա-Բաքու և Թեհրան-Բաքու հարաբերություններն իրենց հակամարտային ներուժով նման են ծխացող կրակի». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Չնայած պաշտոնական Մոսկվան առայժմ բավական զուսպ հռետորաբանություն է դրսևորում Բաքվի բարբարոսական վարչախմբի ակնհայտ հակառուսական հիստերիայի նկատմամբ, սակայն պարզ էր, որ այն, ինչ շատ մեծ սրությամբ ասվում է արհեստածին Ադրբեջանի հասցեին, «ոչ պաշտոնական» քարոզչական մակարդակում չի կարող համաձայնեցված չլինել Կրեմլի հետ։ Տիպաբանորեն այժմ գրեթե նույնանման իրավիճակ է Իրան-Ադրբեջան հարաբերություններում, երբ որ պաշտոնապես ԻՀՊԿ-ի հետ աֆիլացված իրանական տելեգրամյան ալիքները, իսկ հաճախ նաև այլ ԶԼՄ-ներ Բաքվի բարբարոսական վարչախմբին քննադատում են ամենակոշտ հռետորաբանությամբ։ Այս ամենը ևս մեկ հստակ ցուցիչ է, որ չնայած Ռուսաստանի և Իրանի կողմկց պաշտոնական հավասարակշռվածությանը Մոսկվա-Բաքու և Թեհրան-Բաքու հարաբերություններն իրենց հակամարտային ներուժով նման են ծխացող կրակի, որը կարող է թեժանալ և հրդեհի վերածվել ցանկացած պահի։ Ընդ որում, Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող չգիտակցել, որ եթե Մոսկվայի և Թեհրանի միջև այս հարցում տեղի ունենա համակարգում, ապա Հայաստանին շրջափակման շարունակման վախեցնող արհեստածին Ադրբեջանն ինքը կարող հայտնվել լրջագույն շրջափակման մեջ։ Հետևաբար, չափազանց արագ փոփոխվող իրավիճակում, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» կարող է դառնալ ոչ թե դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներ էրդողանական վարչախմբի ծավալապաշտության գործիքակազմի կարևորագույն բաղադրիչ, այլ «կյանքի ճանապարհ» Բաքվի բռնապետության համար»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
