Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

«Կա՛ էական հնարավորություն՝ հաղթահարելու քաղաքական անտագոնիզմը». Արա Պողոսյան

278
Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ., 18:06
«Կա՛ էական հնարավորություն՝ հաղթահարելու քաղաքական անտագոնիզմը». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրեր առաջ գրել էի. «Քաղաքական անտագոնիզմը թերևս ներքաղաքական պայքարի ամենաբնորոշ տերմինն է»:
Բայց մի քանի օր մտածելուց հետո հասկացա, որ մի բացթողում եմ արել։ Քաղաքական անտագոնիզմը հայկական քաղաքակրթության մեջ արտահայտվում է եռամակարդակ։ Առաջին մակարդակում ներհասարակական անտագոնիզմն է, երկրորդ մակարդակում ընդդիմության ներսում ձևավորված անտագոնիզմն է և միայն երրորդ մակարդակում է անտագոնիզմը արտահայտվում իշխանություն-ընդդիմություն հարթության մեջ։
Քաղաքական անտագոնիզմը ժամանակին նաև վրացական և ուկրաինական քաղաքականությանն էր բնորոշ։ Երկու դեպքերում էլ քաղաքական անտագոնիզմը մեղմվեց երրորդ դոմինանտ ուժի հայտնվելով։
Երրորդ և դոմինանտ ուժը նշանակում է՝ դոմինանտություն ռեսուրսների մրցակցության հարթության մեջ,
դոմինանտություն գաղափարական մրցակցության հարթության մեջ, դոմինանտություն կադրային ընտրության մեջ, դոմինանտություն խմբային և անհատական լիդերության մեջ...
Հայաստանում կա՛ էական հնարավորություն՝ հաղթահարելու քաղաքական անտագոնիզմը և անցումային այս փուլից թևակոխել ռազմավարական զարգացման փուլ...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան