Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

««Բոլորս ենք մեղավոր» ասելը պատասխանատվությունը լղոզելու բանաձև է»․ Հակոբ Բադալյան

222
Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ., 17:30
««Բոլորս ենք մեղավոր» ասելը պատասխանատվությունը լղոզելու բանաձև է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատասխանատվություն լղոզելու մի «հանճարեղ» «բանաձեւ» կա՝ բոլորս ենք մեղավոր:
Ում հասցեագրվում է իր արածի, կամ իր առաջնորդի գործունեության վերաբերյալ շատ կոնկրետ հարցադրում, հնչում է «մոգական» պատասխանը՝ մեղավորը հո մեկ կամ երկու հոգի՞ չէ, մեղավորները տասնյակ են, հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, ու այդպես՝ մինչեւ հասնում ենք բոլորին:
Դժվար է պատկերացնել երեսպաշտության ու ցինիզմի առավել հանդուգն օրինակ՝ կամա, թե ակամա երեսպաշտություն ու ցինիզմ, բայց դրա ակնառու օրինակ:
Բոլորը չեն լինում «մեղավոր»: Պատասխանատվությունը շատ կոնկրետ իրողություն է, պայմանավորված տվյալ սուբյեկտի հնարավորությունների, իրավասությունների, լիազորությունների, պարտականությունների աստիճանով ու շրջանակով:
Երբ մեջտեղ է բերվում «բոլորս ենք մեղավոր»-ը, դա նշանակում է լղոզել պատասխանատվության մշակույթը ընդհանրապես: Որովհետեւ, ինչպես տնտեսության մեջ է կոլեկտիվ սեփականությունը ապարդյունավետ կազմակերպական ձեւերից մեկը, այդպես էլ կոլեկտիվ պատասխանատվության մշակույթն է հասարակական-պետական հարաբերությունների ու համակարգերի ապարդյունավետ տարբերակներից մեկը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան