«Փաշինյանը մանիպուլյատիվ բացատրությունների չեմպիոն է, ստախոսության բիոսարք»․ Ռոբերտ Քոչարյան
![]() ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանն իր ասուլիսում պնդում էր, թե Սյունիքի ճանապարհի հետ կապված ամեն ինչ լինելու է ՀՀ ինքնիշխանության ներքո, բայց հիմա նրա թիմակիցները զիջման վտանգ են տեսնում, ընդգծեց․ «Ոչ թե զիջման վտանգ է, այլ, ըստ էության, արդեն խոստումը տվել են, ես դրանում կասկած չունեմ․ խոսքը միջանցքի մասին է․․․ Ալիևը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը զիջելու է։ Ալիևին պետք է ամբողջովին իր կողմից վերահսկվող միջանցք նպատակը սա է։ Նա շատ պարզ ասել է, որ չպետք է տեսնի սահմանապահ, չպետք է տեսնի որևէ հայի ընդհանրապես»։ Անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս կկարողանա դա բացատրել ներքին լսարանին, Քոչարյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանը փայլուն բացատրում է՝ սկզբից մի փոքր դոզայով, հետո դոզան մեծացնելով․․․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ բացատրությունների մեջ ուղղակի չեմպիոն է, ստախոսության բիոսարք՝ ստեղծված ստելու համար։ Եվ երևի նույն սուտը կրկնելու ժամանակ ինչ-որ զանգվածների կողմից դա սկսում է դիտվել որպես ճշմարտություն»։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
