«Մեդվեդևի խոսքերի պատճառով երկու միջուկային սուզանավ կտեղակայվի». Թրամփ
![]() Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դմիտրի Մեդվեդևի խոսքերի պատճառով հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ համապատասխան տարածքներում: «Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի ծայրահեղ սադրիչ հայտարարությունների կապակցությամբ․․․ ես հրամայել եմ տեղակայել երկու միջուկային սուզանավ համապատասխան տարածքներում», - գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում: Թրամփի խոսքով՝ խոսքերը կարող են հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների», և նա հույս ունի, որ «այս անգամ դա տեղի չի ունենա»: Ավելի վաղ Թրամփը Մեդվեդևին խորհուրդ էր տվել զգույշ լինել իր խոսքերի մեջ՝ նշելով, որ նա մտնում է վտանգավոր տարածք: Ի պատասխան՝ Մեդվեդևն ասել էր, որ «եթե նախկին նախագահի խոսքերը նման նյարդային արձագանք են հարուցում ԱՄՆ նախագահի մոտ, ուրեմն Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի գնալ իր սեփական ճանապարհով»: Մեդվեդևը հիշեցրել է նաև ՌԴ-ի կողմից միջուկային ավտոմատ հարվածի հնարավորության մասին, որը ենթադրում է պատասխան հարված՝ անգամ բանակի հրամանատարության ոչնչացումից հետո: |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
