Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Այսօրվանից ստանձնելու եմ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը»․ Սարիկ Մինասյան

235
Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ., 18:36
«Այսօրվանից ստանձնելու եմ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը»․ Սարիկ Մինասյան

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօրվանից ստանձնելու եմ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը:
Ինչպես ինձ վստահված բոլոր պաշտոններում, այստեղ ևս ծառայելու եմ երկրիս՝ ի շահ մեր պետականությանը, ի շահ Հայաստանի Հանրապետությանը:
Մեր երկրի էներգետիկ ոլորտը, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ամրապնդվի, ուղղի մեջքն ու իրական զարգացման ճանապարհին կանգնի:
Մեծ պատիվ եմ համարում իմ ներդրումն ունենալ ոլորտի կայունացման գործընթացում:
Վստահ եմ՝ սպառողը կարճ ժամանակ անց զգալու է այն դրական փոփոխությունները, որոնց հասնելու ենք»:

Աղբյուրը`   Սարիկ Մինասյան