«Ուկրաինան պետք է «վազի»՝ Պուտինից բանակցություններ խնդրելու». Լուկաշենկո
1471
Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ., 18:57
![]() Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պետք է «վազի»՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրելու նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ուկրաինան այսօր պետք է վազի՝ խնդրելու. «Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, եկեք համաձայնության գանք»։ Հակառակ դեպքում մեկ կամ երկու ամիս հետո այնտեղ նույնիսկ պաշտպանական կառույցներ չեն մնա։ Ռուսները դանդաղորեն «կկրծեն» այդ ամենը, կվերադարձնեն այն և կշարունակեն առաջ շարժվել», - ասել է Լուկաշենկոն՝ Պուտինի հետ Վալաամում կայացած հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։ Բելառուսի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է համաձայնության գալ։ «Եթե նրանք (Ուկրաինայի իշխանությունները) ինչ-որ բան են ուզում, պետք է վազեն դրան ընդառաջ»,- նշել է նա։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
