Զելենսկին դարձյալ հաստատել է Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին առաջարկել է հանդիպում Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին նա հայտնել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինի հայտարարություններից հետո: «Մենք լսում ենք Ռուսաստանից հայտարարություններ, և եթե սա պատերազմն արժանապատվորեն ավարտելու և իսկապես երկարատև խաղաղություն հաստատելու նրանց լուրջ պատրաստակամության ազդանշան է, այլ ոչ թե պարզապես պատերազմի համար ժամանակ շահելու և պատժամիջոցները հետաձգելու փորձ, ապա Ուկրաինան կրկին հաստատում է իր պատրաստակամությունը ցանկացած պահի առաջնորդների մակարդակով հանդիպելու հարցում։ Մենք հասկանում ենք, թե ով է որոշումներ կայացնում Ռուսաստանում և ով պետք է դադարեցնի այս պատերազմը։ Ամբողջ աշխարհը նույնպես հասկանում է դա։ Ուկրաինան առաջարկում է տեխնիկական մակարդակով հայտարարությունների փոխանակումից և հանդիպումներից անցնել նախագահների միջև հանդիպման։ Ամերիկան առաջարկել է դա։ Ուկրաինան աջակցել է այդ գաղափարին։ Անհրաժեշտ է միայն Ռուսաստանի պատրաստակամությունը»,- ասել է Զելենսկին: Այսօր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը կողմ է Ուկրաինայում «երկարաժամկետ, տևական» խաղաղության հասնելուն։ Միաժամանակ, խաղաղության գործընթացի մեկնարկի համար նախկինում հնչեցված նրա պահանջները մնում են ուժի մեջ. ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Ուկրաինայի «ԴԺՀ», «ԼԺՀ», Խերսոնի և Զապորոժիեի մարզերի տարածքից։ «Եթե Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ հիմա ժամանակը չէ, և որ անհրաժեշտ է սպասել՝ խնդրեմ, մենք պատրաստ ենք սպասել», - ասել է Պուտինը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
