ՔԿ-ն վերադարձրել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը
![]() Քննչական կոմիտեն երեկ՝ հուլիսի 31-ին, վերադարձրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են կառույցից: Մանուկյանի հեռախոսը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ապա Քննչականի մոտ էր հայտնվել երեք շաբաթ առաջ: Իրավապահները ձերբակալել էին 7 հոգու՝ նրանց կասկածելով ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածների թվում էր նաև Մանուկյանի որդին՝ Տարոնը: Խուզարկել էին պատգամավորին պատկանող բնակարանը, որտեղ բնակվում է որդին: Առգրավել էին որոշ իրեր, այդ թվում՝ այդ պահին բնակարանում գտնվող պատգամավորի իրերը, իսկ հեռախոսը, Գեղամ Մանուկյանի խոսքով, իրենից խլել էին ուժով: ՀՅԴ անդամը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղարկած գրություններում հորդորել էր վերադարձնել իր անձնական իրն ու պատժել մեղավորներին: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
