Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Եկեղեցին շատ հարցերում կարող էր դուրս գալ վարչապետի ոչ պետականամետ, ոչ հայամետ քաղաքականության դեմ»․ Հակոբ Ասլանյան

196
Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ., 11:18
«Եկեղեցին շատ հարցերում կարող էր դուրս գալ վարչապետի ոչ պետականամետ, ոչ հայամետ քաղաքականության դեմ»․ Հակոբ Ասլանյան

«Այն, ինչ արվում է եկեղեցու դեմ, նպատակ ունի եկեղեցուն փորձել խեղճացնել։ Եկեղեցին այն կառույցն է, որը մեծ հնարավորություններ ունի՝ միացնելու ժողովրդական մասսաները»,- «ՓԱԿ TV»-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Նրա խոսքով՝ եկեղեցին հզոր կառույց է, որը շատ հարցերում կարող էր դուրս գալ վարչապետի ոչ պետականամետ, ոչ հայամետ քաղաքականության դեմ։ «Այն, ինչ այսօր անում է վարչապետը, ոչ պետականամետություն է, ոչ հայամետություն»,- նշել է Ասլանյանը՝ ընդգծելով, որ վարչապետի միակ նպատակը ամեն գնով մինչև ընտրությունները իր հեղինակությունը բարձրացնելն է, հասնել նրան, որ վերընտրվի։