Վրացի սահմանապահները տարհանվել են «Կազբեգի» անցակետից
![]() Վրաստանում տարհանվել են «Կազբեգի» (Դարիալի) անցակետի աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի հետ սահմանի մոտ գտնվող մասնավոր ընկերությունների աշխատակիցները, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Ստացվել է Թերեք գետի ջրի մակարդակի բարձրացման մասին ազդանշան։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանային ոստիկանության աշխատակիցները, մաքսային աշխատակիցները և մոտակայքում աշխատող բոլոր անձինք տարհանվել են»,- նշել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ սելավային հոսանքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ ՆԳՆ աշխատակիցներն աշխատում են դեպքի վայրում՝ վերահսկելով իրավիճակը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
