«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը մենք երբեք չենք կարող թույլ տալ». Մարկո Ռուբիո
![]() ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումն անհավանական է, այն երբեք չպետք է թույլատրվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա անհավանական է։ Հասկացեք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն են, և վտանգը պարզապես հսկայական կլինի», - պատասխանել է նա լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք Ռուսաստանը ունակ է ռազմական բախման Ամերիկայի հետ։ Միևնույն ժամանակ, Ռուբիոն պնդում է, որ մենք պետք է ավելի շատ մտահոգված լինենք ոչ թե լայնածավալ պատերազմի, այլ «բախման կամ սխալ հաշվարկի մասին, որը կհանգեցնի հակամարտության սկիզբի»։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ նման սցենարը հավանական չէ։ «Մենք նույնիսկ չպետք է մտածենք դրա մասին, քանի որ դա հավանական կամ գործնական չէ որևէ կողմի համար», - եզրափակել է պետքարտուղարը։ |

«Որոշումները պետք է կայացնի Իրանի ժողովուրդը». Կայա Կալաս
4719:58
«Եթե Իրանում շահը եկավ իշխանության, ՀՀ գոյաբանական ռիսկերն անգամներով են շատանալու»․ Արմեն Հովասափյան
8517:42
«Սա աբսուրդ է. Կարեն Շաքարյանն այսօր էլ հանդիսանում է ԶՈՒ պատվախնդիր սպա». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
9315:36
«Ուխտերթին որպես ո՞վ էիք մասնակցում». հարց՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)
9115:18
«ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը». #ABC
17214:19
«Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ»․ Տիգրան Դումիկյան
9414:00
