Թրամփը համաձայնել է 90 օրով երկարաձգել գործող առևտրային համաձայնագրերը Մեքսիկայի հետ
![]() Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է 90 օրով երկարաձգել գործող առևտրային համաձայնագրերը և շարունակել առևտրային բանակցությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք համաձայնել ենք 90 օրով երկարաձգել ճիշտ նույն համաձայնագիրը, ինչ նախորդ կարճ ժամանակահատվածում, այն է՝ Մեքսիկան կշարունակի վճարել 25% մաքսատուրք ֆենտանիլի, 25%՝ ավտոմեքենաների և 50%՝ պողպատի, ալյումինի և պղնձի համար։ Բացի այդ, Մեքսիկան համաձայնել է անհապաղ վերացնել իր բազմաթիվ ոչ սակագնային առևտրային խոչընդոտները»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ հաջորդ 90 օրվա ընթացքում կողմերը կշարունակեն առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև հաստատել է Միացյալ Նահանգների և Մեքսիկայի մտադրությունը՝ համագործակցել թմրանյութերի մաքսանենգության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում։ Իր հերթին Շեյնբաումը ԱՄՆ նախագահի հետ զրույցը բնութագրել է որպես «շատ լավ»։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է խուսափել օգոստոսի 1-ին նախատեսված մաքսատուրքերի բարձրացումից և համաձայնության են եկել 90-օրյա ժամկետի շուրջ՝ երկխոսության վրա հիմնված երկարաժամկետ համաձայնագիր մշակելու համար։ Հուլիսի 12-ին նախագահ Թրամփը Truth Social-ում հրապարակեց Շեյնբաումին ուղղված նամակ, որում նա հայտարարեց օգոստոսի 1-ից ԱՄՆ առաքվող մեքսիկական ապրանքների վրա 30 տոկոս մաքսատուրքի սահմանման մասին: Նրա խոսքով՝ Մեքսիկան բավարար միջոցներ չի ձեռնարկել թմրամիջոցների կարտելների տարածման և ԱՄՆ ֆենտանիլի մաքսանենգության դեմ պայքարելու համար: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
